▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Մանուկյան, կուլակաթափության պահանջը համարում եք պոպուլի՞զմ

Չհամարձակվեք այլևս որևէ մեկդ չհարգել ժողովրդին

Վազգեն Մանուկյան, կուլակաթափության պահանջը համարում եք պոպուլի՞զմ։
Երևի թե այս օրերին չե՞ք սթափվել։
Չե՞ք զգացել, որ պարտավոր եք հարգել ժողովրդին։
Կարծում եք հեգնանքի՞ է արժանի այդ պահանջը։
Կարծում եք, որ մարդիկ, որոնք մի բռունցք դարձան այս օրերի ընթացքում և , հաշվի առնելով պահի կարևորությունը, տարիների ընթացքում ողջ հավաքված զայրույթը չեն թափում մեղսագործների գլխին, արժանի՞ են հեգնանքի։
Որևէ մեկը այսօր չի անցնում կոռեկտության սահմանը, որևէ մեկը այսօր չի փորձում ծայրահեղական կոչերով հանդես գալ, բայց մի՞թե մտածում եք, որ մեր կյանքը քայքայած անբարոյականներին կուլակաթափ անելու պահանջը պոպուլիզմ է։
Այսօր զինվորն ու կամավորը սահմանին են: 
Այսօր դիվանագետները գուցեև փորձում են շտկել իրենց բարոյալքված կերպարը:
Այս ամենի հետ մեկտեղ վստահ եղեք, որ որևէ մեկս, յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքացի չի հանդուրժելու որևէ իշխանավորի անբարոյականությունն ու գռփելու անհագ ծարավը:
Զոհված հերոս տղերքը դրա համար չանմահացան:

Այո, ես պահանջում եմ կուլակաթափություն: Փոխեք պահանջիս անունը, դրանից պահանջիս էությունը չի փոխվի: Այո, սովորեք օգտվել հասարակական տրանսպորտից, բավարարվեք աշխատավարձով, սնվեք ու հագնվեք սովորական մահկանացուներիս նման, բայց այլևս չհամարձակվեք չհարգել ժողովրդին

Գարիկ Պետրոսյան

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more