Hraparak.am-ը գրում է. Չնայած մամուլն աղմկում է, որ ԱԱԾ նոր պետն իր տեղում չէ, բայց ես հակառակն եմ պնդում. Գեորգի Կուտոյանի նման ԱԱԾ պետ մենք չենք ունեցել:
Ի՞նչ, դուք գիտե՞ք, թե երբ նրա անձնական գաղտնիության տվյալները մեզ հայտնի լինեն, իմանանք՝ ինչ ունի, ինչ չունի, նա կարո՞ղ է գլոբալ առումով գաղտնի տվյալներ ապահովել:
Իհարկե, ոչ:
Ինձ առանձնապես դուր եկավ այն, երբ մամուլը սկսեց գրել, որ ԱԱԾ նոր պետը տուն չունի, կարողություն չունի...
Ա՜յ նա իսկական ԱԱԾ պետ է,- անցավ մտքովս: Կուտոյանի նախկին հայտարարագրում ներկայացրած է, որ նա ոչ բնակարան, ոչ էլ ավտոմեքենա ունի: Ընդամենը երկու միլիոն դրամ ունի: Մի լավ վիճակում չի նաև Կուտոյանի կինը, ով ունի ընդամենը 4 միլիոն դրամ:
Երկու վարկած ունենք: Կամ մենք գործ ունենք իսկական ԱԱԾ-ի պետի հետ, ով տվյալների հաշվով, մասնագիտական առումով, շատ «գաղտնի է» կամ էլ, իրոք, նա ոչինչ չունի ու գործ ունենք առայժմ իր կարգավիճակով եզակի պաշտոնյայի հետ:
Առաջին վարկածը խոսում է այն մասին, որ Կուտոյանը մասնագիտական բարձր կարողություններ ունի / հե՞շտ է նման հայտարարագիր ունենալ/, իսկ երկրորդ վարկածն ուղղակի սպանիչ է...
Ախր պիտի հարստանա... ոչ մի բան չունի:
Ակամայից բերանիցս թռչում է՝ վա՜յ մեզ, ԱԱԾ նոր պետը նույնիսկ տուն ու մեքենա չունի...
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am