«Քաղաքական համագործակցության գրված կանոններ չկան»,- այսօր խորհրդարանում երկար բանավիճելուց հետո ասել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ հավելելով՝ «վա~յ, մամա ջան»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատման վերաբերյալ օրինագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ են շտապում և արտահերթ նիստով քննարկում հարցը: Պատասխանելով հարցադրմանը` Արփինե Հովհաննիսանն ասաց, որ շտապողականության խնդիր չկա, պարզապես կառավարությունն այդպես է նպատակահարմար գտել:
«Ինչո՞ւ ենք Ձեզ Ձեր գործից կտրում: Անկեղծ ասած՝ Ձեզ Ձեր գործից կտրելու որևէ ցանկություն չունեինք, բայց որքանով ինձ իմ հիշողությունը չի դավաճանում և ԱԺ-ում գտնվելու իմ տարիների պրակտիկան, մեր գործը հենց սա է, այն, ինչի համար այսօր այստեղ հավաքվել ենք»,- ասաց նախարարը: