Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Վա՜յ, Հրանուշ, Հրանուշ. որքա՜ն ունիկալ երևույթ ես դու...
Սփյուռքի նախարարը հիմա էլ որոշել է տաշի-տուշիով ոգեւորել սփյուռքահայությանը: Եվ դրա համար Նունե Եսայանի համերգաշարն է կազմակերպում Սփյուռքի գաղթօջախներում:
Համերգաշարին էլ մի սրտաճմլիկ խորագիր է ընտրել՝ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»։
Հրանուշի աջակցությամբ Նունեն կշրջագայի տարբեր համայնքներում, կերգի ու մենք ...կշատանանք... Բայց հայտնի չէ՝ որտեղ կշատանանք՝ հայրենիքո՞ւմ, թե՞ Սփյուռքում...
Մի խոսքով, սփյուռքահայությո՛ւն ջան, սպասի՛ր Հրանուշի եւ Նունեի «հայրենասիրական» գաստրոլներին։
Տիկին նախարարն իր գխավորած նախարարությունը վերածում է «Հայհամերգ» կազմակերպության: