Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը՝ ՔՊ-ն ու կցորդ հանրապետություն կոալիցիոն փոքրամասնության «իշխանությունը» իրենց ամբողջ աստղաբույլով դեմ կգնա բոլորիդ։
Ազգային ժողովում կընդունեն օրինագիծ, որով ձեզ բոլորիդ ցանկանում են «տուգանեն», քանի որ դուք մերժում եք ու բոյկոտում եք չբարեփոխված տրանսպորտի թանկ սակագնի դեմ։
Ձեր բոլորի վճարած հարկերից ու տուրքերից գոյացած գումարներով, պատրաստվում են աշխատանքի ընդունեն հսկիչների, որոնք էլ ձեզ պարտավոր են տուգանեն։
Էս ամենի մեղավորներն ենք մենք բոլորս, լռելու ու համակերպվելու արդյունքն է։
Մուռ հանելու գործելաոճը շարունակվելու է, հակազդեցությունը տոտալ բոյկոտելն է լինելու։
Միասնական ու համախմբված լինելու պարագայում միանշանակ չեն հաջողելու»։
Դիտեք նաև՝
Ավինյանը կարծում է, թե քաղաքացիներն առանց վճարելու են օգտվում Երևանի տրանսպորտից և հայտարարում է, թե «այդ ժամանակն ավարտվում է»։
«Այն քաղաքացիները, որոնք մտածում են` եկել է անվճար երթևեկելու ժամանակը, հարգելի քաղաքացինե՛ր, այդ ժամանակը ավարտվում է»,–ասաց նա։
Երևանի քաղաքապետը հիշեցրեց, որ վաղը ԱԺ–ում օրենսդրական փաթեթ է քննարկվելու, որով կսահմանվի հստակ տուգանք` չվճարելու դեպքում։