▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախճանվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանը

 

Ծանր հիվանդությունից հետո, երեկ ուշ երեկոյան 65 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Միլիտոսյանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) լրատվության բաժնից:Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8 –ին, Գյումրիում: Ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:Ծանրամարտով սկսել է զբաղվել 1964 թվականին, Հակոբ Ֆարաջյանի ղեկավարությամբ։ 1975-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ, դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, արծաթե մեդալակիր Մոնրեալի Օլիմպիական խաղերում, արծաթե մեդալակիր Գետիսբերգում կայացած աշխարհի առաջնությունում։ Առավել հաջող հանդես է եկել հրում վարժությունում, որում 4 անգամ սահմանել է համաշխարհային ռեկորդներ։
1980 թվականին ավարտել է կարիերան և անցել մարզչական աշխատանքի։ Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո /1980 թ./ մեծանուն վարպետը համալրեց հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը ու դարձավ հմուտ ուսուցիչ: Նա շատերին վարպետության դասեր տվեց: Իր հետքերով տարավ նաև եղբորորդուն` Իսրայել Միլիտոսյանին` նրան դարձնելով աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն , օլիմպիական խաղերի արծաթե /1988 թ./ և ոսկե /1992 թ./ դափնեկիր:   Երբեք չէր խոսում, չէր հիշատակում իր մեծ նվաճումների ու կատարած մարզական սխրանքների մասին, քանզի նա բարձր էր ու ցանկանում էր մշտապես բարձրացնել գործընկերներինL Ահա թե ինչու մարզադրոցի աշխատակազմը չափազանց բարի, ազնիվ, աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն:   Վերջին տասնամյակում, սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով, նա ստիպված եղավ այլ աշխատանքի անցնել: Բայց մեծանուն ծանրորդը անդավաճան մնաց իր մարզաձևին ու հոգով-սրտով նրա հետ էր մինչև կյանքի վերջը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծանր կորուստի առթիվ վշտակցում է   հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին, ընկերներին: Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա, քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական  ու համաշխարհային  սպորտի պատմագրքում: ՀԱՕԿ -ի լրատվության բաժին  
Read more at: http://168.am/2015/04/30/486116.html
Copyright © c.bavota

Ծանր հիվանդությունից հետո, երեկ ուշ երեկոյան 65 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Միլիտոսյանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) լրատվության բաժնից:Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8 –ին, Գյումրիում: Ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:

Ծանրամարտով սկսել է զբաղվել 1964 թվականին, Հակոբ Ֆարաջյանի ղեկավարությամբ։ 1975-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ, դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, արծաթե մեդալակիր Մոնրեալի Օլիմպիական խաղերում, արծաթե մեդալակիր Գետիսբերգում կայացած աշխարհի առաջնությունում։ Առավել հաջող հանդես է եկել հրում վարժությունում, որում 4 անգամ սահմանել է համաշխարհային ռեկորդներ։

1980 թվականին ավարտել է կարիերան և անցել մարզչական աշխատանքի։ Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո /1980 թ./ մեծանուն վարպետը համալրեց հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը ու դարձավ հմուտ ուսուցիչ: Նա շատերին վարպետության դասեր տվեց: Իր հետքերով տարավ նաև եղբորորդուն` Իսրայել Միլիտոսյանին` նրան դարձնելով աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն , օլիմպիական խաղերի արծաթե /1988 թ./ և ոսկե /1992 թ./ դափնեկիր:   Երբեք չէր խոսում, չէր հիշատակում իր մեծ նվաճումների ու կատարած մարզական սխրանքների մասին, քանզի նա բարձր էր ու ցանկանում էր մշտապես բարձրացնել գործընկերներինL Ահա թե ինչու մարզադրոցի աշխատակազմը չափազանց բարի, ազնիվ, աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն:  

Վերջին տասնամյակում, սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով, նա ստիպված եղավ այլ աշխատանքի անցնել: Բայց մեծանուն ծանրորդը անդավաճան մնաց իր մարզաձևին ու հոգով-սրտով նրա հետ էր մինչև կյանքի վերջը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծանր կորուստի առթիվ վշտակցում է   հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին, ընկերներին: Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա, քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական  ու համաշխարհային  սպորտի պատմագրքում:

ՀԱՕԿ -ի լրատվության բաժին  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more