▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախի հարց չէ, մենք ոչ մի բանից էլ չենք վախենում. Էդվարդ Նալբանդյանը՝ Արցախի ճանաչման մասին

 

Armlur.am-ը գրում է. Այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են՝ ինչպես կանխարգելել, թույլ չտալ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան ապահովել համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի ապագայում բանակցությունները վերսկսել», – ընդգծեց նա: Հարցին՝ ինչու է Հայաստանը ձեռնպահ մնում Ղարաբաղի ճանաչումից, նախարարը ընդգծեց. «Պետք է նկատի ունենալ, որ դրանք նուրբ հարցեր են և էմոցիոնալ քայլերով չէ… վախի հարց չէ, մենք ոչ մի բանից էլ չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more