▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը հնարավոր են տարբեր սցենարներ. Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ  ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում է:

Այս պահին ավարտվել է «Ելք» խմբակցության հետ հանդիպումը, որի ժամանակ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Փաշինյանը հույս է հայտնել, որ վարչապետի ընտրությունները կընթանան առանց նախապայմանների:

Ըստ Փաշինյանի` բոլոր ուժերի հետ մի թեմա է քննարկելու՝  հանրապետությունում առկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը։

«Վաղը հնարավոր են տարբեր սցենարներ»,-ասաց Փաշինյանը։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more