▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը դքի Գագոն ա գալու

«Մենք փոքրուց երեխաներին ասում ենք՝ բալի՛կ ջան, մատդ վարդակի մեջ չմտցնես: Իշխանությո՛ւն, քեզ ո՞վ էր ասում մատդ մտցնես այդտեղ, տոկը միշտ էլ տալու ա: Այդ տոկը ժողովուրդն է, նա ջղայնացել է: Հնարավորություն տայիք քաղաքական ճանապարհով հարցերը լուծել: Ժիրայր Սէֆիլյանին չլսեք՝ վաղը գալու ա ասենք դքի Գագոն: Նրանց հետ եք գործ ունենալու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն  Արմեն Մարտիրոսյանը:

Արսեն Գրիգորյանն էլ ցավ հայտնեց երկրում կատարվող իրադարձությունների համար՝ նշելով.

«Սա ունի իր նախադրյալները, բայց ուզում եմ կոչ անել իմ ժողովրդին.պետք չէ բռնություն, ուժ գործադրել: Եթե մտահոգված ենք մեր պետության համար, պետք է երկխոսության կոչ անենք: Հայի արյուն թափելն անընդունելի է»:

Հիշեցնենք, որ արդեն 5-րդ  օրն  է՝ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more