Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ATV հեռուստաընկերության «6-րդ զգայարանը» այլասերող հաղորդում է համարում:
«Կասկած չկա, որ այսօր որոշ ալիքներ աշխատում են այլասերել մեր քաղաքացիներին եւ դրանցիցի մեկն էլ այդ դատարկ հաղորդումն է, որի իբրեւ թե էքստրասենսները ամեն ինչ տեսնում են: Իսկ ինչու այդ էքստրասենսները չեն տեսնում՝ ինչ պետք է լինի Հայաստանի ապագան եւ ասեն, ինչու չեն կարողանում ինչ-որ կերպ ազդել, որ կյանքը Հայաստանում ավելի բարելավվի: Կարծում եմ, որ նրանց արածը շառլատանություն է, դրանց կարեւորություն չեմ տալիս, դրանք ինձ համար դատարկ խաղեր են՝ մարդկանց միտքը ոչ ճիշտ ուղղությամբ տանելու համար»,- ասաց Կոմիտաս վարդապետը:
Անդրադառնալով «6 –րդ զգայարան» հաղորդման մասնակից, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությանը, վարդապետը նկատեց, թե ամեն ինչ տեսնող այդ կինն այդպես էլ չկարողացավ կանխատեսել իր մահը. «Վրաստանում էլ մի նշանավոր ասողիկ կին կար՝ Ջունա Դավիթաշվիլինի, որը ամեն ինչ իբրեւ թե տեսնում էր, բուժում, բայց չկարողացավ տեսնել ու կանխել իր քսանվեց տարեկան տղայի ավտովթարից մահվան դեպքը»:
Կոմիտաս վարդապետը Անի Մաջնունյանի սպանությունը համարում է սատանայի կողմից պատիժ. «Մարդը, եթե չի համագործակցում Աստծո հետ, համագործակցում է սատանայի հետ: Եթե համագործակցում ես սատանայի հետ, ուրեմն վաղ թե ուշ սատանայի կողմից պետք է պատժվես»:
aravot.am-ը գրում է.Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ATV հեռուստաընկերության «6-րդ զգայարանը» այլասերող հաղորդում է համարում:
Անդրադառնալով հաղորդման մասնակից, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությանը, վարդապետը նկատեց, թե ամեն ինչ տեսնող այդ կինն այդպես էլ չկարողացավ կանխատեսել իր մահը. «Վրաստանում էլ մի նշանավոր ասողիկ կին կար՝ Ջունա Դավիթաշվիլինի, որը ամեն ինչ իբրեւ թե տեսնում էր, բուժում, բայց չկարողացավ տեսնել ու կանխել իր քսանվեց տարեկան տղայի ավտովթարից մահվան դեպքը»:
Կոմիտաս վարդապետը Անի Մաջնունյանի սպանությունը համարում է սատանայի կողմից պատիժ. «Մարդը, եթե չի համագործակցում Աստծո հետ, համագործակցում է սատանայի հետ: Եթե համագործակցում ես սատանայի հետ, ուրեմն վաղ թե ուշ սատանայի կողմից պետք է պատժվես»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում