▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը դիմել են ՍԴ

 

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը:

Կալանքի տակ գտնվող Մանուկյանն ու Ավետիսյանը խնդրում են դատարանին անվավեր ճանաչել այդ հոդվածները: Ըստ դիմողների՝ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը՝ կապված անձի կալանավորմանն առնչվող դատական լսումները դռնփակ դատական նիստում անցկացնելու հետ, չի բխում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից և ուղղակիորեն հակասում է վերջիններիս: Միեւնույն ժամանակ, Մանուկյանն ու Ավետիսյանը կարծում են, որ Քրեական դատավարության 288-րդ հոդվածի 3-րդ մասի` «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» իրավադրույթը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները ՍԴ էին դիմել դեռեւս այս տարվա մարտին: Առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 2-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more