
«Փետրվարի 25-ին, ժամը 17:30-ին, Վառնայի Գալատա թաղամասի «Զոր. Անդրանիկ» հրապարակում տեղադրված նրա հուշարձանի մոտ տեղի կունենա Հոգեհանգստյան կարգ և ծաղիկների ու ծաղկեպսակների զետեղում՝ ի հիշատակ Մեծն Զորավարի:
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այդ օրը մեզ հետ միասին հիշատակել հայ ազգային հերոս Զոր. Անդրանիկի 150-ամյա հոբելյանը, ինչը ամեն մի հայորդու սրբազան պարտքն է Մեծն Զորավարի անմահ հիշատակի առջև, մինչև ժամը 17:00-ը լինել Վառնայի ս. Սարգիս եկեղեցու բակում, որտեղից մեքենաների շարասյունը կշարժվի դեպի միջոցառման վայրը:», ասված է ԲՀՄ մամլո կենտրոնի հաղորդագրության մեջ: