▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարկը կգողանան, իսկ այն կփակի ժողովուրդը

ԱԺ-ում Ատոմակայանի վերաբերյալ քննարկումները ոչ պրոֆեսիոնալ, ազգադավ ու անբարոյական են: Այս կարծիքին է Տեխնիկական գծով գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը:

Նրա խոսքով՝ պետք է ոչ թե ատոմակայանը վերանորոգել, այլ նորը կառուցել, որի համար, նրա խոսքով՝ 5-6 միլիարդ դոլար է պահանջվում.

«Եթե խոսում ենք ժողովրդի անվտանգության մասին, ապա գումարը կարևոր չէ: Կասկածում եմ, որ վերանորոգումից հետո ատոմակայանի հուսալիությունը կավելանա, քանի որ կգնեն ամենաէժան սարքերը: Ատոմակայանի կյանքը որոշվում է ռեակտորի կյանքի տևողությամբ, որը նախագծողների խոսքով 30 տարվա համար է նախատեսված: Ատոմակայանի ժամկետի երկարացումը սխալ որոշում է և կարող է այն չդիմանալ ցնցումներին ու պայթյունի վտանգ առաջանա: Պետք է անպայման հայ մասնագետների հրավիրել՝ դրսից»,-ասաց նա:

Համազասպյանը որպես այլընտրանք առաջարկում է զարգացնել արևային էներգետիկան.

«Այլընտրանքային էներգետիկան կարող է զարգացնել տնտեսությունը: Առաջարկում եմ մասսայականորեն կիրառել արևային սարքերը և կստանանք էներգիա՝ երկու ատոմակայանի չափ: Թող վարկեր տրամարադրեն գյուղացիներին, որպեսզի նրանք գնեն այդ սարքերը: Ամեն տարի կստանան 1700 դոլարի լրացուցիչ եկամուտ և կկարողանան 6 տոկոս վարկը վճարել: Խնդիրը նաև այդ նպատակով ստացված գումարներն արդյունավետ օգտագործելու մեջ է, քանի որ Հայաստանում մեծ է ատկատների մակարդակը: Վարկը կգողանան, իսկ այն կփակի ժողովուրդը: Ատոմակայանի հետ այս խաղերը ինձ բոլորովին դուր չեն գալիս: Վտանգավոր է ոչ թե ատոմակայանը, այլև չինովնիկը»,-եզրափակեց պրոֆեսորը:

Անի Կարապետյան

 

ԱԺ-ում ոչ պրոֆեսիոնալ, ազգադավ  քննարկումներ են: Այս կարծիքին է...
Նրա խոսքով՝ պետք է ոչ թե ատոմակայանը վերանորոգել, այլ նորը կառուցել, որի համար, նրա խոսքով՝ 5-6 միլիարդ դոլար է պահանջվում.
Եթե խոսում ենք ժողովրդի անվտանգության մասին, ապա գումարը կարևոր չէ: Կասկածում եմ, որ վերանորոգումից հետո ատոմակայանի հուսալիությունը կավելանա: Ատոմակայանի կյանքը որոշվում է ռեակտորի կյանքի տևողությամբ, որը նախագծողների խոսքով 30 տարվա համար է նախատեսված: Ատոմակայանի ժամկետի երկարացումը սխալ որոշում է և կարող է այն չցիմանալ ցնցումներին ու պայթյունի վտանգ առաջանա: Պետք է անպայման հայ մասնագետների հրավիրել՝ դրսից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more