▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վառե-մարե, վառե-մարե». գյումրեցիների ներդաշնակ ակցիան.galatv.am

galatv.am-ը գրում է.Գյումրիում տեղի ունեցած բողոքի մեծ երթի ժամանակ ակտիվիստները տարբեր նախաձեռնություններով էին հանդես գալիս:

Քաղաքի տարբեր հատվածներում՝ հատկապես Անի թաղամասի բազմաբնակարան շենքերի կողքով անցնելիս գոչում էին. «Վառե-մարե, վառե-մարե»:

Շենքերի բնակիչները, ողջունելով երիտասարդների այս նախաձեռնությունը, իրենց բնակարանների լույսերը միացնում-անջատում  էին, բացի այդ դուրս էին գալիս պատշգամբներ եւ իրենց աջակցությունը հայտնում ակցիայի մասնակիցներին:

Երթի մասնակիցները մի քանի անգամ կոչ արեցին ուղեկցող ոստիկաններին ու ճանապարհային ոստիկաններին միանալ իրենց՝ վանկարկելով.  «Ոստիկան, միացիր, ոստիկան, պայքարիր»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more