Hraparak.am-ի փոխանցմամբ՝ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շուրջ երկուսուկես ժամ տևած դռնփակ դատական նիստում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաի փետրվարի 19-ին կայացրած որոշումը:
Վերաքննիչի որոշմամբ՝ վերացվում է Վարդգես Գասպարիի նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում