A1plus.am-ը գրում է.
Ի աջակցություն Վարդգես Գասպարիի՝ Ազատության հրապարակում կազմակերպվել էր դրամահավաք, որը նախաձեռնել էին Մարիա Հովսեփյանն ու Անի Կաղինյանը։
Դրամահավաքից ստացած հասույթը կազմել է 95.670 դրամ, 200 դոլար եւ 50 եվրո։
Թեպետ Վարդգես Գասպարին ազատության մեջ է եւ ցանկություն է հայտնել՝այդ գումարը փոխանցեն առավել կարիքավոր ընտանիքի, բայց կազմակերպիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ այնուամենայնիվ դրամահավաքը եղավ Վարդգես Գասպարիի անունով եւ կարծում են, որ իր ընտանիքը դրա կարիքն ունի. «Ուզում ենք մեղմել իր նյութական ծանր բեռը, գիտենք, որ շատ տույժեր ունի։ Մենք կփոխանցենք իրեն, թող անձամբ որոշի, թե ում կարող է փոխանցել»,-մեզ հետ զրույցում ասաց Մարիա Հովսեփյանը։
Նշենք, որ արտերկրից եւս փոխանցումներ են կատարվել, որոնց արդյունքների մասին կազմակերպիչները կտեղեկացնեն վաղը։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում