▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդավառի կապակցությամբ ոստիկանությունը ուժեղացնելու է հսկողությունը

Նկատի ունենալով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ սպասվում է դեպի հանգստյան գոտիներ երթևեկության ինտենսիվության աճ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև դեպի Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:

Ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more