▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդավառի աշխույժ մասնակից են դարձել նաև մայրաքաղաքի հյուրերը

Վարդավառի տոնական միջոցառումներին միացել են նաև մայրաքաղաքի հյուրերը: Մասնավորապես, Հանրապետության հրապարակի տարածքում կայանված ավտոբուսների զբոսաշրջիկները, նկատելով հարակից շատրվանի մոտ տիրող ջրային երուզեռը, միախառնվել են երևանցիներին ու նույնպես դարձել տոնի անմիջական մասնակիցը: 
 Արդեն ամբողջովին թաց հյուրերին երևանցիները ներկայացրել են տոնի բուն խորհուրդը:
 Հիշեցնենք, որ Վարդավառին նվիրված համաքաղաքային միջոցառումներն արդեն 4-րդ տարին անընդմեջ ներառվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more