«Վարդաշենի հանրակացարանների բնակիչների կյանքը մազից է կախված»․ Սոնա Աղեկյան
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հրատապ լուծում պահանջող ահազանգ․
Վարդաշենի հանրակացարանային շենքերի՝ վթարային վիճակում գտնվող պատերին անմիջապես մոտ կոյուղագծի փորվածք իրականացնելու որոշումը բացահայտում է կա՛մ մասնագիտական ոչ կոմպետենտություն, կա՛մ բացարձակ անտարբերություն մարդկանց կյանքի նկատմամբ։
Տեղում առաջացող լրացուցիչ խորը ճաքերը կարող են արագացնել ողջ կառույցի փլուզումը՝ հատկապես հաշվի առնելով հանրակացարանների տարիքային վիճակը, խոնավության բարձր մակարդակը և հողաշերտի անկայունությունը։
Վարդաշենցիների առօրյան, կենցաղն ու կյանքը մազից են կախված։ Այս պայմաններում բնակիչների տարհանումն ու ապահով բնակարաններով փոխարինելը պետք է լինի անհապաղ պետական քայլ։
Ակնհայտ է, որ ներկայում շենքերի շինարարական փորձաքննություն չի իրականացվել, և աշխատանքների թուլտվության հիմքերը խիստ կասկածելի են։
Ի՞նչ է անհրաժեշտ անել. առաջարկում է «Մայր Հայաստան»-ը.
1. Անմիջապես կասեցնել կոյուղագծի կամ այլ ծանր տեխնիկայի աշխատանքները՝ մինչև անկախ փորձագիտական եզրակացություն չլինի։
2. Կազմակերպել շենքի շտապ տեխնիկական փորձաքննություն՝ ներգրավելով անկախ շինարարական փորձագետների։
3. Հրատապ լուծում տալ բնակիչների տեղավորման խնդրին, հատկապես երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց։
4. Տեղեկացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Քաղաքապետարանին, ՀՀ կառավարությանը և պահանջել հասարակական վերահսկողությո
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet