▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդան Ղուկասյանի հետ անընդհատ կապի մեջ ենք,կուսակցության քայլերն իրականացվում են նրա ցուցումներով»

Վարդան Ղուկասյանի հետ գտնվում ենք անընդհատ կապի մեջ, և կուսակցության ընթացիկ քայլերն իրականացվում են բացառապես նրա ցուցումներով։ Այս մասին հայտարարել է  ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանն՝ ի պատասխան Սփյուռքում բնակվող հանրային գործիչ  Հարություն Առաքելյանի բարձրացրած հարցի՝ թե որտե՞ղ է ԴՕԿ կուսակցությունը, որտեղ է վարչակազմը, ինչպիսին պետք է լինի հետագա գործընթացը և ինչ գործողություններ ենք իրականացնում առաջիկա ընտրություններին ընդառաջ։

Անուշ Խուդավերդյանն իր պատասխանում մասնավորապես նշել է․ «Նմանատիպ հարցադրումներ ստանում ենք նաև հանրության կողմից։ 

ԴՕԿ կուսակցությունը, վարչակազմը և ես՝ որպես կուսակցության նախագահ, տեղում ենք, աշխատում ենք առավել քան լուրջ և հետևողական՝ պատրաստվելով առաջիկա ընտրություններին։ Մենք ուշադրությամբ հետևում ենք քաղաքական զարգացումներին և ներկայիս փուլում գիտակցաբար պահպանում ենք տեղեկատվական լռություն, քանի որ տվյալ պահին այդ մոտեցումն է առավել նպատակահարմար։

Մեր կուսակցությունը մշտապես գործել է բաց և թափանցիկ կերպով։ Եղել ենք անկոտրում, մեր արժեքներին և սկզբունքներին հավատարիմ։ Այս պահին մեր լռությունը պատահական չէ։ Շատ շուտով հանդես կգանք և կներկայացնենք մեր ամբողջական ծրագրերը՝ բաց ու հրապարակային ձևով, ինչպես միշտ ենք արել»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more