ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 25-ը Վարդան Ղուկասյանի ծննդյան օրն է։
Այս տարի նա այդ օրը դիմավորում է անազատության մեջ՝ շինծու և անհիմն մեղադրանքների պատճառով։ Եվ հենց այդ օրը նշանակված է նրա դատական նիստը՝ ճշմարտության և արդարության դեմ իրականացված մեկ այլ փորձ։ Սա չի կարող լինել պատահական համընկնում։ Սա խորհրդանշում է պայքար՝ ճնշման, կեղծիքի ու անարդարության դեմ։ Սա մեզ նշան է, որ Վարդանը ոչ միայն մարդ է, այլ մի գաղափար, որի պայքարը շարունակվում է։
Վարդանը մեր բոլորի պայքարի ներկայացուցիչն է։ Նրա ձայնը մեր ձայնն է՝ խոսելու ճշմարտության, ազատության և արդարության մասին։ Մենք Վարդանի կողքին ենք։ Մենք լռել չենք կարող։
Ապրիլի 25-ին, ժամը 12:00-ին, հավաքվում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝
բարձրացնելու մեր ձայնը, բարձրացնելու ճշմարտությունը, բարձրացնելու մեր հայրենակից եղբոր անունը։
Այս բողոքի ակցիան ոչ միայն աջակցություն է Վարդանին, այլ մերժում՝ անարդարությանը։
Սա մեր միասնական քայլն է ընդդեմ քաղաքական հետապնդումների։
Սա մեր ծնունդն է՝ արդարության։
Միացիր մեզ։
Վարդանը մենակ չէ։
Մենք կռվում ենք լռության ու կեղծիքի դեմ։
Ազատություն Վարդան Ղուկասյանին։
Ազատություն Հայաստանին։