▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան․ Դատավճռի մանրամասները կներկայացնի փաստաբանը

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ «Միգրացիոն դատարանի որոշմամբ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։

Միևնույն ժամանակ դատարանը գտել է ,որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։

Դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի երկուշաբթի փաստաբան Լևոն Բաղդասարյանի կողմից մամլո ասուլիսի ընթացքում։

Նաև տեղեկացնում ենք ,որ շաբաթ երեկոյան Երևանի ժամանակով ժամը 19։00-ին եթերով կարող եք դիտել Համլետ Ղուշչյանի հերթական հարցազրույցը պարոն Ղուկասյանի հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more