ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ – ՁԵՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՆՈՐ ՎԱՌԻԼԻՔԸ
Կարծես թե իշխանական ու ընդդիմադիր լրատվականներն իրենց օրակարգը կորցրել են…
13 օր է՝ ամենուր Վարդան Ղուկասյան, Դոկ, Վարդան Ղուկասյան, Դոկ…
Դուք էլ եք հասկացել, չէ՞, որ առանց իր անունը տալու, ձեր հոդվածները ոչ ոք չի կարդում։
Ուրեմն ի՞նչ է ստացվում.
Մի հատվածը փորձում է սևացնել՝ հուսալով, որ դա ինչ-որ մեկին հետաքրքիր կլինի։
Մյուս մասը փորձում է օգտագործել իրան՝ իրենց սեփական խաղի համար։
Բայց իրականությունը նույնն է՝ Վարդան Ղուկասյանը ձեր ռեյտինգի միակ հույսն է դարձել։
Մտածե՞լ եք, որ ձեր լրատվականների անունները սխալ են դրված։
Եկեք՛ մի քիչ օգնենք.
«Հրապարակ» – «Վարդան TV»
«Ժամանակ» – «Դոկի Ժամանակը»
«Լուրեր» – «Դոկ Նյուզ»
Հիմա ասեք, էսքան որ գրում եք իր մասին, գոնե վարձատրությու՞ն եք ստանում։ Որովհետև եթե չէ, ապա կամովին դարձել եք Վարդան Ղուկասյանի քարոզիչները։
Կամ մի բան ընդունեք՝ ձեզ ոչ ոք լուրջ չի ընդունում, ու առանց Վարդանի անունը շահարկելու՝ դուք ուղղակի չկաք։
Անհամբեր սպասում ենք ձեր հերթական «բացահայտումներին» Վարդան Ղուկասյանի մասին, որովհետև դա միակ բանը, ինչն այս օրերին գոնե ինչ-որ դիտում է բերում ձեզ։
Շարունակեք, դուք հիանալի փիար գործիք եք դարձել։
Դիտեք նաև՝
***