▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի հարազատները 20 հազար դոլար են տրամադրել տուժող Հակոբյաններին.168.am

168.am-ը գրում է.Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործի քննությունը: Դատական նիստի ընթացքում դատավորը գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած քաղաքացիական հայցը վարույթ է ընդունել: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց իր առարկությունները, իսկ Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ իր հարազատները 20 հազար դոլար են տրամադրել տուժող Հակոբյաններին: Վերջիններս էլ արձագանքեցին, որ գումար ստացել են, բայց խոստացել են այդ մասին չբարձրաձայնել: Դատավորն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Ռուբեն Բալոյանի միջնորդության վերաբերյալ՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակել տուժող Տաթևիկ Հակոբյանի նկատմամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործի քննությունը: Դատական նիստի ընթացքում դատավորը գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած քաղաքացիական հայցը վարույթ է ընդունել: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց իր առարկությունները, իսկ Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ իր հարազատները 20 հազար դոլար են տրամադրել տուժող Հակոբյաններին: Վերջիններս էլ արձագանքեցին, որ գումար ստացել են, բայց խոստացել են այդ մասին չբարձրաձայնել: Դատավորն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Ռուբեն Բալոյանի միջնորդության վերաբերյալ՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակել տուժող Տաթևիկ Հակոբյանի նկատմամբ: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more