Վարդան Մինասյանն ու մարզչական շտաբը հեռանում են Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Վարդան Մինասյանը: «Ես, որպես մարզիչ, չեմ շարունակելու աշխատանքս «Արարատ-Արմենիա»-ում: Ես մոտիվացիա ու էմոցաների չունեմ: Սրանք այն երկու կարևոր բաներն են, որոնք մարզիչը պետք է ունենա: Եվ այս ամենը վերաբերում է ներքին առաջնությանը: Եվ ես չգիտեմ, թե սա որքան կտևի` վեց ամիս, մեկ տարի»,- նշել է մարզիչը: Նշենք, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիա»-ն դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու կրկնակի սուպերգավաթակիր՝ նվաճելով նաև Հայաստանի գավաթը։ Դիտեք նաև՝ |
Վարդան Մինասյանը հեռանում է Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Սպորտ more

more

more

more

more

more

more