▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչախումբն արդեն հարձակվում է անչափահաս երեխաների վրա»

erexa2

 

 

 

 

 

 

 

 

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն

 

Հանցավոր վարչախումբն արդեն թիրախավորված կերպով հարձակվում է անչափահաս երեխաների վրա:

2016 թ. հունվարի 12-ի ուշ երեկոյան երկու տղամարդ Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող ոստիկանության բաժանմունքի մոտակայքում դարանակալել և ծեծել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակիր, 16-ամյա Հովհաննես Հարությունյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հովհաննես Հարությունյանը ծանր պայմաններում ապրող ազատամարտիկի բազմազավակ ընտանիքի զավակ է, ով կյանքի դժվարությունների բերմամբ ժամանակից շուտ է հասունացել և ինքնուրույն մոտեցումներ ձևավորել հասարակական հարաբերությունների, իրավունքի ու արդարության վերաբերյալ: Մեր հայրենակիցներին նա հայտնի է երկուսուկես տարի առաջ երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած հաղորդումից:

Հայրենիքի ճակատագրով մտահոգ պատանին նաև ներկա է եղել Բերձորյան ահաբեկչության ժամանակ: 

Ծեծից առաջ նրանք վեճ են հրահրել՝ բացահայտ կերպով նշելով, որ Հովհաննեսը ճիշտ ուղի չի ընտրել և պետք է հրաժարվի դրանից:

Ոչ միայն իրավունքի, այլև մարդկային բարոյականության նորմերի այսքան ցուցադրական զանցառումը վկայում է այն մասին, որ հանրաքվեն կեղծելուց հետո վարչախումբն այլևս սպառել է տարիներ շարունակ կիրառվող կեղծ ժողովրդավարության բոլոր ռեսուրսները և արդեն փորձում է իր գոյությունը պահպանել մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման և համատարած ահաբեկչության մթնոլորտ ստեղծելու միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more