▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի զուգընկերուհին չի, տիկինն ա, ավանդական կերպով են ամուսնացել, ոչ թե ԶԱԳՍ-ով… ՔՊ-ական

Վարչապետի զուգընկերուհին չի, տիկինն ա, ավանդական կերպով են ամուսնացել, ոչ թե ԶԱԳՍ-ով… ՔՊ-ական

«Պատրաստվում ես, գալիս ես, որ թեմատիկ խոսես, բայց նենց բաներ են խոսում ընդդիմադիր գործընկերները, որ 10 րոպեն էլ չի հերիքում արձագանքես, որ էշի տեղ չդնեն ՀՀ քաղաքացիներին»,- այս մասին ԱԺ-ում այսօր նշեց ՔՊ-ական պատգամավոր հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների քննադատություներին ու դիտարկումներին։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին, Հակոբյանը նշեց․ «Լիլիթ Գալստյանը հաճախ խոսում է, որ կինը կնոջը չպետք է թիրախավորի, բայց եկել է ԱԺ ամբիոնից վարչապետի տիկնոջն ասում է՝ զուգընկերուհի։ Իհարկե, ամենայն հարգանքով բոլոր զուգընկերուհիների նկատմամբ, դրա մեջ վատ բան չկա, բայց, տիկի՛ն Գալստյան, դուք չգիտե՞ք, որ Աննա Հակոբյանը վարչապետի զուգընկերուհին չէ, տիկինն է, չգիտե՞ք, որ ընատնիք է, ամուսիններ են․ ձեր շատ սիրած հայկական ավանդական կերպով են ամուսնացել, ոչ թե ԶԱԳՍ-ով»։
Նշենք, որ իր ելույթում դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Լիլիթ Գալստյանն ասել էր․ «Դուք և ՄԻՊ-ը հաճույքով մասնակցում եք վարչապետի զուգընկերուհու ճաշկերույթներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more