▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, դարձավ Արտաշատի քաղաքապետ

 

Արտաշատի քաղաքապետ է ընտրվել ընտրապայքարի մեջ մնացած միակ թեկնածուն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Արգամ Աբրահամյանը ստացել է 10013 ձայն: Արտաշատում 21 013 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 10 401հոգի:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 253 է, իսկ Արգամ Աբրահամյանին դեմ է քվեարկել 116 հոգի:
Նշենք, որ Արտաշատում քարոզարշավի սկզբին քաղաքապետի պաշտոնի թեկնածություն էին ներկայացրել եւս երկու թեկնածու՝ Աբրահամյանների ընտանիքի թշնամի համարվող Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովո») եւ «Շահումյան ալկո» ՍՊԸ տնօրեն Գարեգին Համբարձումյանը, որոնք կարճ ժամանակ անց կամովի դուրս էին եկել ընտրապայքարից: Մամուլում  հրապարակումներ են եղել այն մասին, որ Հովհաննես Ղազարյանը Աբրահամյանների ճնշման ազդեցության տակ է հրաժարվել թեկնածությունից:

Արտաշատի քաղաքապետ է ընտրվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Արտաշատում 21013 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 10401հոգի, ընտրապայքարում միայնակ մնացած Արգամ Աբրահամյանը ստացել է 10013 ձայն:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 253 է, իսկ Արգամ Աբրահամյանին դեմ է քվեարկել 116 հոգի:

Հիշեցնենք, որ Արտաշատում ի սկզբանե քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝  Արգամ Աբրահամյանը, Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովո») եւ Գարեգին Համբարձումյանը. վերջիններս կարճ ժամանակ անց ինքնաբացարկ էին հայտնել՝ ընտրապայքարում միայնակ թողնելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more