Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
- Որոշակիորեն մեղմել հանրության շրջանում առկա լարածությունը, ինչպես նաև փոքրացնել սոցիոկրիտիկ զանգվածը:
- Թեկուզ մասամբ բավարարել հանրության շրջանում առկա փոփոխությունների լուրջ ակնկալիքները, որոնք ձևավորվել և խորացել են ապրիլյան պատերազմի և հուլիսյան իրադարձությունների արդյունքում:
- Մինչև 2017թ-ի խորհրդարանական ընտրություններ ապահովել տնտեսության թեկուզ ցուցանիշային որոշակի բարելավում: Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանն իր բնույթով ընդգծված տեխնոկրատ գործիչ է՝ այդ միտումը բավական շուտ կնկատվի:
- Թիմի ներսում ուժերի վերադասավորում. գաղտնիք չէ, որ նույն ՀՀԿ ներսում առկա են ինչպես տարբեր ճամբարներ, այնպես էլ առանձին անձանց ամբիցիաների բախումներ, ինչն անհրաժեշտ է պահել վերահսկողության տակ: