▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի աշխատակազմը փետրվարի 3-ին 5 միլիոն դրամի ծաղիկ է գնել

Փետրվարի 3-ին վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ ընդհանուր 4 մլն 475 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև 3000 հատ ծաղիկ՝ 600000 դրամ արժողությամբ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

«Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 1-ին ուղևորվել է Վաշինգթոն՝ շուրջ մեկ շաբաթով։

Այդ օրերին պետական նշանակության մեծ միջոցառումներ ու հյուրեր հանրապետությունում չեն եղել։ Փետրվարի 1-ին Աննա Հակոբյանն է նշել ծննդյան օրը՝ ուղևորվելով Վաշինգտոն»,-ասվում է լուրում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more