▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը կայցելի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Վրաստան կատարվելիք պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։

 

 

 

 

 

 

 

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, թե վարչապետը կարճատեւ կանգառներ կունենա Ծալկա, Փոկա, Գանձա եւ Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

 

Այնուհետեւ, կմեկնի Նինոծմինդա քաղաք, որտեղ «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։

 

 

 

 

 

 

Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more