▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող Եվրոպայի առաջնությունում եւ երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը: 

Տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում Լալայանը երկամարտում գրանցեց 450 կգ (210+240): Եվրոպայի կրկնակի չեմպիոնը նվաճեց այս քաշային կարգի բոլոր երեք ոսկե մեդալները: 

Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ պոկեց 200 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 210 կգ, որը նույնպես պոկեց: Երրորդ մոտեցման համար պատվիրված 218 կգ-ը ձախողեց: 
Պոկում վարժությունից հետո Լալայանը մրցակիցներից առաջ էր 20 կգ-ով: 

Հրում վարժությունն աշխարհի չեմպիոնը մեկնարկեց 240 կգ-ով եւ հաջող բարձրացրեց: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 250 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցումից հրաժարվեց: 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more