Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Հարոյանը նշել է, որ 15 տարում 92 խաղ է անցկացրել, ժամանակն է հրաժեշտ տալու:
«Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին»,- նշել է նա:
Այսօր հայտնի դարձավ, որ ազգային հավաքականը կգլխավորի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Դիտեք նաև՝