▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանեցյանի հետ պատահական ենք հանդիպել օդանավում․ Արթուր Ղազինյանը՝ հնարավոր համագործակցության մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանն այսօրվա ասուլիսում, լրագրողի դիտարկմանը, թե շատ է խոսվում արտահերթ ընտրությունների մասին և հարցին, թե «Մեկ Հայաստան»-ը արդյոք կմասնակցի՞ ընտրություններին, ասել է, որ Հայաստանի քաղաքական, պետական համակարգը դեռևս պատրաստ չեն նոր ընտրությունների, քանի որ հասարակության մեջ գործում է չափից հուզական ֆոնը, որը իրական քաղաքական գործընթաց սկսելու հնարավորություն չի տալիս, իսկ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում հասարական և քաղաքական շերտերի իրական պատկերը։

Ղազինյանը հերքել է այն տեղեկությունները, թե իրենց հովանավորում է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ որևէ հովանավոր չունեն, և չեն էլ ունենալու։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համագործակցության մասին տեղեկությունների մասով էլ կուսակցության նախագահն ասել է, որ Վանեցյանի հետ պատահական են հանդիպել օդանավում. «Ընդամենը եղել է զրույց, մտքերի փոխանակություն։ Պատահական հանդիպել ենք օդանավում, նույն ինքնաթիռով եկել ենք Երևան․ ինքը՝ այլ երկրից, ես՝ Մոսկվայից»։

Ղազինյանը հավելել է, որ իրենց կուսակցությունը բաց է փոխգործակցության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more