▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում տնօրենները հրաժարվում են բացել կրթօջախների դռները

Զարուհի Փոստանջյանն այսօր Վանաձորում  գործադուլի և դասադուլի կոչեր է հնչեցնում: Նա Շրջում է կրթական հաստատություններ, որոնց դռները փակ են, փորձում է զրուցել տնօրենների հետ, ովքեր արգելում են դպրոցականների կամ ուսանողների մասնակցությունը  դասադուլին՝ պատճառաբանելով, որ չունեն ծնողների թույլտվությունը, դասաժամերին՝ 9.00-14.30, իրենք պատասխանատվություն են կրում երեխաների անվտանգության համար և այլն:

Փոստանջյանն աշակերտներին և ուսանողներին տեղեկացրել է, որ եթե դասադուլին մասնակցելու համար իրենց սպառնան հեռացնել կրթական հաստատությունից, կարող են նկարահանել, ձայնագրել և Ֆեյսբուքի միջոցով տեղեկացնել իրենց, քանի որ նման սպառնալիքներն իրավական հիմք չունեն:

 

Տեսանյութը՝ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more