▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում, նախկին դատապարտյալը դաժան հաշվեհարդար է տեսել հարևանի շան նկատմամբ

Հունիսի 9-ին Վանաձորի Չուխաջյան թաղամասում ապօրինի տարածք վերցրած և հավեր պահող, նախկին դատապարտյալ ոմն Սեյրան որոշել է իր ձևով հաշվեհարդար տեսնել տարածքի օրինական գրանցված բնակչուհի Յուլիա Գրինչենկոյի հղի շան հետ և նրա վրա լցրել է այրող-քայքայող ինչ-որ հեղուկ:

Շունը վառվել էր մինչև ոսկորները և չնայած կենդանաբույժի բոլոր ջանքերին՝ փրկելու նրան և ձագուկներին, շունը 3 օր պայքարելուց հետո տանջամահ է եղել: 
Յուլիան ոստիկանություն է կանչել, ոստիկանությունը ընդունել է գործը, սակայն կարծես սայլը տեղից չէր ուզում շարժվել:

Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը այս առիթով գնաց Վանաձոր և բնակչուհու հետ լրացուցիչ դիմում ներկայացրեց Վանաձորի ոստիկանապետին՝ գրավելու ուշադրություն այս հարցի վրա: Որից հետո թաղային ոստիկանի հետ հենց նույն օրը գնաց հարևաններից ցուցմունք վերցնելու և անձամբ ներկա եղավ բոլոր ցուցմունքներին:

Ըստ հարևանների վկայությունների՝ շունը շատ բարի և ադեկվատ կենդանի էր, որը երբեք ոչ մարդկանց, ոչ էլ առավել ևս որևէ հավի վրա չի հարձակվել (Սեյրանը պատճառաբանել էր, որ իբր շունն ընկնում է իր հավերի հետևից):

Յուլիա Գրինչենկոն շան մահից հետո մի քանի օր անկողին էր ընկել, անգամ չէր կարողանում հաց ուտել, իսկ նրա 11 տարեկան հաշմանդամ թոռնուհին քանի օր է՝ դուրս չէր գալիս սթրեսից:

Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար: Ինչու՞ Հայաստանում չկա պատշաճ օրենք՝ պատժելու նման ոճրագործներին, և ստիպված ենք միայն բավարարվել վարչական տույժքով: Ինչու՞ պետք է մարդ օրը ցերեկով վառի կենդանուն և մնա անպատիժ… չէ՞ որ իրականում դա շատ լուրջ հանցագործություն է: Կենդանու հետ նման կերպ վարվող մարդը մարդկանց հետ էլ նույն կերպ կվարվի: Նման մարդիկ վտանգ են ներկայացնում հասկարակության համար: 
Ցանկացած քաղաքակիրթ այլ երկրում նման մարդկանց կբանտարկեին:

Դինգո Թիմը հետևողական է լինելու, որ հարցը հասնի իր տրամաբանական ավարտին և ոճրագործը ենթարկվի տուգանքի ըստ Վարչական 92 հոդվածի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more