▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում հարկային տեսչության իրավաբանն ինքնասպան է եղել

Shamshyan.com-ը գրում է.

Կայքի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Արարատ Կարապետյանը ինքնասպանություն գործելով՝ Վանաձոր քաղաքի Ներակցի փողոցի վրա կամրջից ցած է նետվել:

Ֆոտոլրագրողի տեղեկությունբերով՝ նա աշխատում էր հարկային տեսչությունում՝ որպես իրավաբան, իսկ նախկինում աշխատել էր Հայկական զարգացման բանկի Վանաձորի կառավարիչ: Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more