▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Նարեկ Օհանյանը ձերբակալվեց

Լրագրող Լիա Սարգսյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով․ «Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Նարեկ Օհանյանին ձերբակալեցին, մեքենայի մեջ նրան մի քանի հարց եմ տվել, որոնք մնացին անպատաախան»:

***

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված կա: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ տեղի ունեցած սպանությունը շարունակությունն է փետրվարյան իրադարձությունների:

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը:

Անդրադառնալով դեպքը քաղաքականացնելու շահարկումներին՝ Նարեկ Սարգսյանը նշել է. «Քաղաքական որևէ էլեմենտ չկա, զուտ միջանձնային կոնֆլիկտ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more