▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերի Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Արդեն հայտնել էինք, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի կայազորային դատարանում ընթանում է նույն ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի ռուս իրավապահների կողմից քննվող դասալքության, զենք գողանալու և ապօրինի զենք կրելու գործով դատավարությունը:

Դատարանը, բավարարելով դատախազի պահանջը`  ռուս զինծառայողին դատապարտեց 10 տարվա ազատազրկման, որը նա կկրի խիստ ռեժիմով գաղութում: 

Նշենք, որ Վալերի Պերմյակովը մեղադրվում է նաև Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more