▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Բաղդասարյանը հանցագործ է. Վարուժան Ավետիսյան. armtimes.com

 


Վահրամ Բաղդասարյանը հանցագործ է. Վարուժան Ավետիսյան

armtimes.com-ը գրում է. Շաբաթ օրը Ազատության հրապարակում «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրային քննարկմանը որոշվել է ստեղծել ակտիվիստների դեմ իրականացվող բռնություններին հակազդելու խումբ:

Նման միտք առաջացել է դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած բռնություններից հետո, որին հաջորդել է ակտիվիստներից Գեւորգ Սաֆարյանի կալանավորումը եւ Սյուզի Գեւորգյանի ծեծը:

«Նոր Հայաստան» շարժման անդամ Գագիկ Եղիազարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ խումբ ստեղծելու նպատակը քաղաքականապես ակտիվ մարդկանց մեկ խմբի մեջ ներգրավելն է:

«Խմբի գործունեությունը կայանալու է նրանում, որ ցանկացած բռնություն խմբի անդամներից մեկի նկատմամբ համաչափ արձագանք ունենա խմբի մյուս անդամների կողմից: Օրինակ, խմբում կա 500 հոգի: Եթե մեկի նկատմամբ կլինի բռնություն, ձերբակալում, կամ այլ ապօրինի գործողություն, դրան պետք է արձագանքեն մյուս 499-ը»,- ասաց Եղիազարյանը: Մեր հստակեցմանը, թե արդյո՞ք դա ենթադրում է պատասխան բռնություն ոստիկանների նկատմամբ՝ նա պատասխանեց. «Ոչ մի բռնություն: Օրենքի շրջանակներում արձագանք. դա կլինի ոստիկանների գործողությունների պախարակում, իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով ճնշումներ եւ այլն»:

Եղիազարյանը տեղեկացրեց, որ խմբին անդամակցելու մասին հայտարարել է շարժման անդամներից Արմեն Միքայելյանը: Վերջինս Ազատության հրապարակում հրավիրված քննարկմանը լրագրողներին հայտնել էր նաեւ, որ եթե լինի ընդհանուր համաձայնություն, ապա հնարավոր է նաեւ ինքնապաշտպանական խմբերի ձեւավորում:

Եվ քանի որ նախորդ շաբաթ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ զինված ինքնապաշտպանության կոչ անողներին պետք է մեկուսացնել՝ «Նոր Հայաստան» ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ զրուցեցինք այն մասին, թեորքանո՞վ է հավանական իշխանության բռնություններին զինված ինքնապաշտպանության միջոցով հակազդելու տարբերակը:

- Մենք չենք հայտարարել, որ այսինչ ժամին, այսինչ րոպեին դիմում ենք ինքնապաշտպանության: Մենք ասել ենք, որ ստեղծված իրավիճակից երկու դրական ելք կա. կամ պետությունը՝ ի դեմս ոստիկանության եւ այլ մարմինների, սկսում իրականացնել իր հիմնական գործառույթը, այսինքն պաշտպանում է քաղաքացիների հիմնարար իրավունքները, կամ չի խոչընդոտում քաղաքացիներին՝ պաշտպանել իրենց իրավունքները, այդ թվում զենքով:

- Արդեն բավական ժամանակ է՝ հանրահավաքներ եք անցկացնում, քաղաքացիների հետ շփվում: Դուք հավանական համարո՞ւմ եք, որ ըմբոստացող քաղաքացիների թիվը կմեծանա, կրիտիկական ինչ-որ զանգված կհավաքվի՝ պաշտպանելու իր իրավունքները:

- Ինչո՞ւ ոչ, հնարավոր է, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ համը հանել են (իշխանությունները-խմբ.): Մեր նման ուժի առկայությունն է, որ չափավորում է այդ հավանական ըմբոստությունը, որ մարդիկ զենքի դիմելու փոխարեն խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով ճնշեն ռեժիմին: Եթե այս տիպի կոչեր, կարգախոսներ չլինեն, թողնենք անտերության եւ սպասենք, որ 2017 թվականին երկնքից մանանա կիջնի, շատ հավանական է, որ ուղղակի կոպիտ պոռթկում տեղի կունենա եւ ժողովուրդը նաեւ զենքի կդիմի:

- Իսկ գուցե պետք է, որ «չխոչընդոտե՞ք» այդ պոռթկումը:

- Մենք չենք խոչընդոտում, մենք մեր ծրագիրն ենք իրականցնում, եւ այն ակտիվ մասսան, որ հակված է ըմբոստանալու, ուղղորդվում է մեր շարժմամբ եւ խաղաղ անհնազանդություն է իրականացնում: Ես չգիտեմ, կարող է պատահի անտերության թողնելու դեպքում էլ այդ պոռթկումը տեղի չունենա: Բայց «կարող է պատահի»-ի մակարդակով քաղաքական գործունեություն չեն իրականացնում:

- ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ինքնապաշտպանության դիմելու կոչ անողներին պետք է մեկուսացնել...

- Վահրամ Բաղդասարյանը հանցավոր համագործակցության առաջատար անդամ է եւ, ըստ սահմանման, հանցագործ է: Այդպիսի կատեգորիայի մարդկանց (հատկապես երբ որ աչքի են ընկնում իրավական անգրագիտությամբ) մեկնաբանությունները արձագանքի կարիք չունեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more