▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահե Ղազարյանի կողմից գույք նվեր ստանալու հրապարակումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե

ՆյուզՊրեսս-ը գրում է․ «Հունվարի 14-ին հրապարակում էինք արել այն մասին, որ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը 3 անշարժ գույք է նվեր ստացել տարբեր ազդեցիկ դեմքերից:

Գրել էինք նաև, որ, մեր տեղեկություններով, այդ բնակարաններից առնվազն երկուսը նա գրանցել է Տաշիր Սամոյի մորաքրոջ որդի, ռեստորանային գործարար, Ղազարյանի մտերիմ Արմեն Իսկանդարյանի անունով:

Այս հրապարակումից հետո Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք, թե ինչ ընթացք է տրվել դրան: Ի պատասխան Դատախազությունից նշել են.

«Ի պատասխան Ձեր հարցման` հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված մամուլի հրապարակումները ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝  դրանցում նշված հանգամանքներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով օպերատիվ- հետախուզական միջոցառումների իրականացման միջոցով ստուգելու նպատակով»:

Հետևողական ենք լինելու, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն հավուր պատշաճի ուսումնասիրություն կատարի և տրվի նշված կոռուպցիոն գործարքների իրավական գնահատականը, իսկ մենք շարունակելու ենք բացահայտել Վահե Ղազարյանի կողմից կատարված ենթադրյալ այլ ապօրինությունները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more