Գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն արձագանել է դիտարկմանը, թե որքանով է ճիշտ քաղաքապետարանի որոշումը Սբ Աննա եկեղեցու մուտքի դիմաց գովազդային վահանակ տեղադրել: Վերջինս ֆեյսբուքում գրառում է կատարել.
Վահանակը տեղադրված է արդեն 15 տարուց ավելի: Նույն չափերի մեջ վահանակի ամրացման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել...նոր վահանակ այդ հասցեում չի տեղադրվել: Ուրիշ հարց է, որ ցանկացած գովազդային վահանակ տեղադրվում է ինչ-որ ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո պետք է մտածել նոր որոշում տրամադրելու կամ չտրամադրելու մասին: Այդ ժամանակ հաշվի կառնվի նաև Եկեղեցու ֆասադի տեսանելիության հարցը...