▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Շիրխանյանին տեղափոխել են հիվանդանոց. նրա վիճակը վատացել է

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել է:

Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը,  երեկ նրան տարել են  Ավագյան բժշկական կենտրոն,  հետազոտել են եւ  նորից տեղափոխել են մեկուսարան:

«Կտրուկ ջերմություն էր անցնում նրա մարմնով, եւ սրտի աշխատանքը անկանոն էր: Հետազոտության արդյունքները մի քանի օրից նոր հայտնի կլինեն: Կալանավորումից հետո    միշտ բարձր ջերմություն է ունեցել, իսկ ոտքերում միշտ  անզգայունություն է եղել:

Պաշտպանը հիշեցնում է՝ դատարաններում պարբերաբար բարձրացրել են հարցը, որ Վահան Շիրխանյանը  առողջական խնդիրներ ունի եւ որեւէ խոչընդոտ չկա, որ նա   բուժումը ստանա տնային պայմաններում՝ հսկողության տակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more