armitimes.com-ը գրում է.
12.39- Այնուհետեւ նա ասել է, որ իբր եթե այսօր Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվի, այնտեղ կքվեարկեն Ադրբեջանի կազմի մեջ մտնելու օգտին: «Քաղաքները դատարկ են: Տներում լույս չկա: այնտեղ մարդ չի ապրում: Բնակչությունը 40 հազար է՝ չհաշված զինվորականներին: Իլհամ Ալիեւը միլիարդներ է առաջարկել Լեռնային Ղարաբաղը զարգացնելու համար, սակայն Սարգսյանին ձեռնտու է ներկայիս իրավիակը: Հայ զինվորները ճանճերի պես սատկում են: Սարգսյանն ու Քոչարյանը հայեր չեն: Նրանք չեն սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին: Երեւանում Ղարաբաղի հայերի նկատմամբ վատ են վերաբերվում:
12.25- Ադրբեջանում ինձ համար ստեղծել են ամենալավ պայմանները: Ինձ տրամադրել են ամենալավ հյուրանոցը, եւ երեկ միանգամայն մենակ զբոսնում էի քաղաքում: Հայաստանում փորձում են սուտ պատկերացումներ սերմանել Ադրբեջանի վերաբերյալ: Վստահ եմ, որ եթե Հայաստանում իմանան Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին, հայ փախստականների հոսքը դեպի երկիր ավելի մեծ կլինի, քան արաբներինը՝ Եվրոպա:
12.18- Ասուլիսի ժամանակ Վահան Մարտիրոսյանն ասել է, թե Հայաստանում ոչ ոք չի ցանկանում պատերազմել Ադրբեջանի հետ: «Մենք խաղաղություն ենք ուզում: Հայկական բանակը աղետալի վիճակում է գտնվում է եւ չի կարող դիմակայել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ աֆրիկյան ինչ-որ երրորդ երկրի բանակի հարձակմանը»,-ասել է նա: Հովհաննիսյանը նաեւ ասել է, թե իբր Հայաստանում հնարավոր է մտնել ինչ-որ զորամասի տարածք եւ ավտոմատ գնել:
12.09- «Ես կամավոր եմ անցել Ադրբեջանի տարածք եւ ցանկանում եմ այս երկրի իշխանություններին իմ երախտագիտությունը հայտնել ինձ քաղաքական ապաստան տրամադրելու համար,-ասել է Վահան Մարտիրոսյանը, ապա շարունակել,-Ես Սերժ Սարգսյանի արյունարբու ու հանցավոր վարչակարգի քննադատն եմ եւ շարունակելու եմ դիմակազերծել այն՝ որտեղ էլ որ լինեմ: Հայաստանի իշխանությունները բռնությունների ու կտտանքների միջոցով փորձում էին ինձ ստիպել ընդունել հանցավոր վարչակարգի պայմանները, սակայն ես հրաժարվեցի»:
Միաժամանակ, նա նշել է, թե Հայաստանում իշխող վարչակարգը հիմնված է կոռուպցիայի վրա եւ սերտ կապեր ունի եվրոպական կառույցների հետ: Նա նաեւ նշել է, թե իրեն հայտնի են դեպքեր, երբ Հայաստանի իշխանությունները կաշառք են տվել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին:
11.55- Բաքվում սկսվել է «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի ասուլիսը, որին նա ներկայացել է կնոջ եւ որդու հետ:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, թե կամավոր է անցել Ադրբեջան, քանի որ Հայաստանում ենթարկվում է քաղաքական հետապնդումների:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում