Ինչպես հաղորդում է ադրբեջանական minval.az-ը, իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն ասել է, որ Մարտիրոսյանների ընտանիքը գոհ է իրենց կարգավիճակից և նրանք որոշել են չտեղափոխվել երրորդ երկիր, այլ մնալ Բաքվում: Նա ասել է, որ Մարտիրոսյանների ընտանիքի վիճակի մասին մտահոգվելու առիթ չկա, ինքը պարբերաբար հանդիպում կամ զանգահարում է նրանց:
Այլ մանրամասներ Մարտիրոսյանների մասին Ջաֆարօղլուն չի հրապարակել՝ որպեսզի խուսափեն Հայաստանից, Ռուսաստանից ինչպես նաեւ այլ երկրներից եկող «սադրանքներից»:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը Բաքվում է հայտնվել՝ խուսափելով Հայաստանի իրավապահ մարմիններից՝ գողության համար:
Ավելացնենք, որ Վահան Մարտիրոսյանը 2005 թվականից հաշվառված է եղել «Ավան» հոգեբուժարանում: