Երկու ամսով կալանքի տակ գտնվող Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի իրեն ուղղված անդրադարձին՝ այն վերնագրելով «Ի պատասխան Միշիկոյի «բլթոցի»:
«Կալանավայրում ծանոթացա Միխեիլ Սահակաշվիլու՝ Միշիկոյի իմ մասին հերթական զրպարտիչ գրառմանը, որն այլ կերպ չեմ անվանել, քան հերթական «բլթոց»։
Միշիկոն ուրախացել է իր «կաթնեղբայր» Նիկոլի կողմից բարձրացված արտաքին ճակատում հակառուսական ալիքով, ներքին ճակատում քաղաքական տեռորով, բռնություններով, հալածանքներով եւ հետապնդումներով...
Ռուսական առածն ասում է. «Рыбак рыбака видит издалека », հիմա «բռնապետը՝ բռնապետին հեռվից է տեսնում, անգամ ճաղերի հետեւից»։
Ճիշտ է, Միշիկոն Նիկոլի համար մանկապարեզի երեխա է, սակայն նրանք շատ բաներով են իրար նման, մասնավորապես՝ երկուսն էլ փողը շատ են սիրում ՝ Արեւմուտքի փողը, կլինի դոլար, թե՝ եվրո։ Երկուսն էլ սիրում են օտարերկրյա պիղծ կոնվենցիաները, սիրում են պարտք վերցնել եւ իրենց երկրների բնակչությանը սերնդեսերունդ պարտքի տակ գցել։
Երկուսն էլ սիրում են ստել եւ խաբել սեփական ընտրողներին։ Երկուսն էլ սիրում են խախտել անմեղության կանխավարկածը, իրենց քիթը խոթել քննիչների եւ դատավորների գործերի մեջ եւ իրենց ընդդիմախոսներին կալանավորել։ Երկուսն էլ հիմնահատակ քանդել են սեփական երկրների բանակները, սպանել սեփական զինվորներին։ Երկուսն էլ սիրում են մեծախոսել ու պարտվել, պոռոտախոսել ու վերջում հայրենիք հանձնել...», - ընդգծել է Չախալյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի սահմանն ապօրինի հատելու գործով 4,5 տարվա ազատազրկման դատապարտված Միխեիլ Սաակաշվիլին, չկամենալով մոռացվել քաղաքական պատմության էջերում, Չախալյանի կալանավորման լուրն իմանալուն պես՝ ոչ միայն սոցցանցում հիշեցրեց նրա դեմ իր նախկին հալածանքները, այլեւ անցավ հերթական հարձակման՝ կեղծ հայտարարություններով ու հակառուսական շաբլոնային մեղադրանքներով։ Սահակաշվիլին նաեւ մի հին տեսանյութ է հրապարակել եւ վերահաստատել, որ երեք թշնամի ունի՝ Ռուսաստանը, Իվանիշվիլին եւ Չախալյանը:
Դիտեք նաև՝