▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վահագն Արսենյանը նստած էր Սերժ Սարգսյանի դիմաց, ով ասում էր՝ եթե Փաշինյանը ինքնասիրություն ունենար՝ ինքնասպան կլիներ․․․»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «2021թ․ հունիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը Ջերմուկում հայտարարում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ինքնասիրություն ունենար՝ ինքնասպան կլիներ։
Ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանի կողքին նստած էր ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը, դիմացը՝ Աշոտի որդին՝ Վահագն Արսենյանը։
Այսօր Վահագն Արսենյանը նշանակվել է մարզպետ մի իշխանության կողմից, ում Սերժ Սարգսյանը այդ ելույթի ժամանակ անվանում էր ստահակ, կապիտուլյանտ, ստախոս։
Կարո՞ղ էին այդ հանդիպումից 4 օր անց նշանակել մարզպետ։ Չեն արել, 4 տարի սպասել են»:

***

Կառավարության որոշման համաձայն Վահագն Արսենյանն այսօր նշանակվեց Վայոց ձորի մարզպետ:

Հիշեցնենք, որ Վահագն Արսենյանը «Ջերմուկ գրուպ»-ի ՓԲԸ սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է, մինչ այս նա զբաղեցնում էր Ջերմուկի համայնքի ղեկավարի պաշտոնը։
Լրագրողների հարցերին՝ արդյո՞ք նորանշանակ մարզպետի քաղաքական հայացքները տարբերվում են հոր՝ նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի քաղաքական հայացքներից, նա պատասխանեց, որ ինքը ՔՊ-ի հետ է արդեն երկար տարիներ ճանապարհ անցնում և որ իր հայրն էլ է հիմա կիսում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։
Հարցին՝ սահմանազատմամբ հնարավոր կլինի՞ Ջերմուկի օկուպացված տարածքներն ազատագրել, Արսենյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։
Նա հեռացավ՝ խուսափելով պատասխանել լրագրողների մի շարք հարցերին․ «Նենց հարցեր եք տալիս, դրա համար բան եմ անում էլի․․․ամեն հինգշաբթի հանդիպելու ենք, նենց արեք, որ ես էլ հավեսով․․․»,-ասաց Արսենյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more