▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչեն դանակով վնասվածքներ է պատճառել 35-ամյա Էդգարին

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից hունիսի 21-ին, ժամը 11.40-ին Արաբկիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Տիգրան Ա.-ն և հայտնել, որ Վաչեն դանակով հարձակվել է իրենց վրա և հարվածել եղբորը:
Ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Էդգար Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.20-ին, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Վաչե Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Էդգար Ա.-ի կրծքավանդակին և որովայնին` պատճառելով  վնասվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Էդգար Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Վաչե Ա.-ն բերման է ենթարկվել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ նշանակվել է ԴԲՓ: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է քննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից hունիսի 21-ին, ժամը 11.40-ին Արաբկիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Տիգրան Ա.-ն և հայտնել, որ Վաչեն դանակով հարձակվել է իրենց վրա և հարվածել եղբորը:

Ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Էդգար Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.20-ին, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Վաչե Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Էդգար Ա.-ի կրծքավանդակին և որովայնին` պատճառելով  վնասվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Էդգար Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:Վաչե Ա.-ն բերման է ենթարկվել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ նշանակվել է ԴԲՓ:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more