«Թղթի վրա են ապացուցում, թե աշխատում են, բայց արդյունք չկա, զրո է». ֆինանսական զեղծարարությունից տուժածները կրկին ՔԿ շենքի մոտ են
|
«Այստեղ հավաքված յուրաքանչյուր քաղաքացի կորցրել է իր գումարները, բայց իրավունքները չի կորցրել, Սահմանադրությունը չի չեղարկվել, և պետության պատասխանատվությունը չի վերացել դրանով»,- ՔԿ-ի դիմաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ ասել է ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանը: Նա նշել է, որ եթե պետությունը վերահսկողություն չի սահմանել, և հանցագործությունը՝ կիբերհանցագործությունը տեղի է ունեցել, ապա պետությունը պարտականություն ունի քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով՝ տրամադրել պաշտպանություն և ֆինանսական վնասների փոխհատուցում. «Քանի որ պետությունը տարիներ շարունակ չի կանխել հանցագործությունները, որը իր պարտականությունն է, եկել ենք այստեղ՝ պահանջելու փոխհատուցում, ինչը օրինաչափ և իրավաչափ է: Քաղաքացիների ֆինանասական տարրական իրավունքները պետք է պաշտպանված լինեն ՀՀ-ում»: Կարդացեք նաև՝ |
|
ՀՀ Կենտրոնական բանկը հայտնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ ցանկանում ենք զգուշացնել, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ |


