Հայտնի է, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ օգոստոսի 1-ից թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից։ Փոխարենը Telcell Terminal-ով հնարավոր է գնել էլեկտրոնային ուղետոմսեր և դրանք օգտագործել Telcell Wallet հավելվածում ՝ նույնիսկ չնույնականանալու պարագայում։
Ինչպես ձեռք բերել էլեկտրոնային QR ուղետոմս Telcell Terminal-ով․
• Telcell Terminal-ի գլխավոր էջում սեղմեք «Ուղետոմս»,
• ընտրեք «QR դրամապանակին»,
• մուտքագրեք այն հեռախոսահամարը, ում դրամապանակին ուզում եք ուղարկել տոմսերը և սեղմեք «Առաջ»,
• ընտրեք ուղետոմսերի քանակը և սեղմեք «Առաջ»,
• ընտրեք վճարման եղանակը՝ կանխիկ կամ բանկային քարտով, մուտքագրեք գումարը կամ մոտեցրեք քարտը POS տերմինալին և կատարեք վճարումը,
QR ուղետոմսը կհայտնվի այն Telcell Wallet-ում, որի հեռախոսահամարը մուտքագրել եք։
QR ուղետոմսը Telcell Wallet-ում կարող եք գտնել՝ գլխավոր էջից անցնելով «Տոմսեր» բաժին:
Հիշեցնենք, որ այս եղանակով գնված QR ուղետոմսերը կարելի է օգտագործել նույնիսկ առանց հավելվածում նույնականանալու, ինչը շատ հարմար է դպրոցականների համար։
Մանրամասները՝ կից տեսանյությում
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։